Սա էլ օտարն է վկայում:
Գուցե ոմանք նեղսրտեն, թե ինչու՛ ես մեզ տանջում, չէ՞ որ այն ժամանակ նիկոլ չկար:
Սխալվում եք. Երևանում լիքը նիկոլ կար, իսկ Շուշիում՝ շնից շատ արայիկ: Բայց... Սյունիքում Անդրանի՛կը կար:
Լսենք պորուչիկ Ալեքսեյ Կոլմակովին.
«...Զորամասը նորից վերադարձավ Գորիս, և Անդրանիկը վերստին քսանից քառասունհինգ տարեկանների զորակոչ հայտարարեց:
Թուրքերն ամեն օր սպառնում էին մեզ: Ամեն օր հարձակումներ էին գործում հայկական գյուղերի վրա և ամեն անգամ հետ շպրտվում՝ տալով մեծ կորուստներ: Գոռում էին դիրքերից, գրություններ ուղարկում. «Հանձնվե՛ք, թե չէ ձեզ հետ էլ նույնը կլինի, ինչ Բաքվի հայերի հետ. մենք այնտեղ երեսուն հազար հայ ենք մորթել, բռնաբարել բոլոր կանանց և աղջիկներին»:
Եվ այս ոգով՝ շատ ու շատ այլ բաներ:
Մենք եռում էինք կատաղությունից:
Ցավալի էր նման բաներ լսելը:
Բայց ահա նամակ ստացվեց Նուրի փաշայից, որով նա ասում էր.
«Մենք՝ թուրքերս, ամբողջ աշխարհի հաղթողներն ենք: Բաքուն գրավված է, դո՛ւք էլ հանձնվեք: Անդրանիկին, նրա զինվորներին, սպաներին կյանք կշնորհեմ, եթե զենքերն հանձնեք, եթե ոչ՝ քարուքանդ կանեմ ողջ Զանգեզուրը, իսկ ձեզ, որպես թուրքական իշխանությանը չենթարկվողների, կհանձնեմ խայտառակ պատժի»:
Անդրանիկը նրան պատասխանեց.
«Ես երեսուն տարի է՝ կռվում եմ ձեր կառավարության դեմ, և դեռ չի եղել մի դեպք, որ զենքս հանձնեմ, և հիմա էլ չեմ հանձնի. եկե՛ք մեզ վրա, պատրաստ ենք դիմավորել: Չափվենք ուժերով»:
Բաքվի հաղթանակով արբած՝ Նուրի փաշան շարժվեց առաջ:
Անդրանիկը հեծավ ձին և վերցնելով հեծյալների միայն մի հարյուրյակ, անցավ նրա թիկունքը:
Եվ իրոք, ջարդուցրիվ արեց թաթարներին, ինչպես ինքը գիտեր դա անել:
Մենք քառասունչորս վերստ անդադար քշեցինք այդ Նուրի փաշային...»:
Ալեքսեյ ԿՈԼՄԱԿՈՎ
1919 թ.
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՖԲ էջից